Բաժիններ՝

Մահացել է բանաստեղծ Անդրեյ Դեմենտևը

Կյանքի 90-րդ տարում հունիսի 26-ին Մոսկվայում վախճանվել է հայտնի բանաստեղծ, ռադիո- եւ հեռուստահաղորդավար Անդրեյ Դեմենտեւը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է բժշկական շրջանների իրազեկ աղբյուրը:

«Անդրեյ Դմիտրիեւիչը վախճանվել է Գրադի հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Դեմենտեւը 1981-ից մինչեւ 1992 թվականը գլխավորել է «Յունոստ» գրական հանդեսը, որը նրա ղեկավարությամբ դարձավ խորհրդային ժամանակների առավել մեծ ժողովրդականություն վայելող հրատարակություններից մեկը:

Որպես բանաստեղծ նա հայտնի է առաջին հերթին իր տեքստերով գրված «Ալյոնուշկա», «Կարապի հավատարմությունը», «Հայրական տուն», «Բալլադ մոր մասին» եւ այլ երգերի շնորհիվ: 90-ական թվականներին եւ 2000-ական թվականների սկզբին Անդրեյ Դեմենտեւը հեռուստատեսությունում եւ ռադիոյում աշխատել է որպես թղթակից եւ հաղորդավար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս