Բաժիններ՝

Սիրիական բանակը մի քանի բնակավայրեր է գրավել երկրի հարավ-արևմուտքում. Al Manar

Սիրիական բանակի ստորաբաժանումները լիակատար հսկողություն են հաստատել Դերաայի նահանգի մի քանի բնակավայրերի նկատմամբ, նահանգ, որը գտնվում է հանրապետության հարավ-արեւմուտքում:

Այդ մասին հունիսի 26-ին հայտնել է Al Manar հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ վերջերս իրականացված հարձակումն այն խոշոր գործողության բաղկացուցիչ մասն է, որի նպատակը երկրի հարավարեւմտյան շրջանների ազատագրումն է զինյալներից ու զինված ընդդիմությունից:

Գործողության արդյունքում սիրիական բանակը հսկողության տակ է վերցրել Բուսեր Էլ-Հարիր գյուղը, որի շրջանում երկար տարիներ մարտեր էին մղվում, ինչպես նաեւ Մելիհիթ Էլ-Աթաշ գյուղը:

Հեռուստաալիքը նշում է, որ ներկայում կառավարական ուժերը լիակատար հսկողություն են հաստատել Լաջաթ շրջանի նկատմամբ, որը գտնվում է Դերաա եւ Էս-Սուվեյդա հարավային նահանգների սահմանագծին: Այնտեղ գտնվող քարանձավները զինյալները որպես իրենց հենակետեր են օգտագործում եւ այդտեղից զինված հարձակումներ իրականացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930