Տարոն Մարգարյանը ներկա չէ ավագանու նիստին. ավագանու անդամներից պահանջում են նրա հրաժարականի հարցը ներառել օրակարգում

Քիչ առաջ մեկնարկեց Երևանի ավագանու նիստը: Նշենք, որ նիստին ներկա չէ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ քաղաքապետը ներկա չէ: Ի պատասխան՝ նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ Տ. Մարգարյանը նիստին ներկա չէ առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ մամուլում այսօր գրվեց, որ Տարոն Մարգարյանն այսօր հրաժարական է ներկայացնելու:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ առաջարկեց քաղաքապետի հրաժարականի հարցը նույնպես ներառել այսօրվա նիստի օրակարգում:
Կամո Արեյանն ասաց, որ դրա համար կա համապատասխան ընթացակարգ, ու իրենք չեն կարող նման հարց ներառել օրակարգուն:

Տեսանյութեր

Լրահոս