Ինչո՞վ է պայմանավորված վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասութունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասութունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։

Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաև արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՍՆ։ Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։

«Բուն նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է, առջևում նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, դրան առնչվող խնդիրներ ևս կան օրակարգում»,- ասացին մեզ։

Ի դեպ, մեր տեղկություններով, առաջիկայում Ա. Սարգսյանը կմեկնի նաև ՌԴ։ Ըստ որոշ աղբյուրների, Իլհամ Ալիևն ու Արմեն Սարգսյանը շփվելու հնարավորություն ունեցել են անցյալում՝ նույն վայրում «պատահաբար» հանգստանալիս։

«Մի բացառեք, որ Ալիևը Ռուսաստանին հասկացրած լինի, որ պատրաստ է բանակցել Արմեն Սարգսյանի հետ, ինչին հնարավոր է համանախագահ երկրները ևս դեմ չյինեն»,-ասաց մեր աղբյուրը։

Նկատենք, որ Արմեն Սարգսյանը 2001-2013 թթ. եղել է «British Petrolium» միջազգային ընկերության խորհրդատու, իսկ BP-ն լուրջ տնտեսակսւն գործունեություն  է ծավալում Ադրբեջանում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս