«Էլ չենք ասի, որ ընտրակաշառքը լատենտային հանցագործություն է, դժվար է բացահայտելը». Հերիքնազ Տիգրանյան

Ընտրական օրենսգիրքը պետք է ցանկացած իշխանության պարագայում ապահովի ազատ և թափանցիկ ընտրություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։

«Ես համաձայն եմ, որ ամենավատ Ընտրական օրենսգրքով կարելի է անցկացնել ամենալավ ընտրությունները»,- ասաց Հ.Տիգրանյանը։

Նա ուշադրություն հրավիրեց, որ վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ բացահայտվեց ընտրակաշառքի դեպք, մինչդեռ նախկինում, թեև տեղամասերը լիքն էին դիտորդներով, բայց որևէ դեպք չբացահայտվեց. «Դա խոսում է իշխանությունների կամքի մասին։ Էլ չենք ասի, որ ընտրակաշառքը լատենտային հանցագործություն է, դժվար է բացահայտելը»։

Հ.Տիգրանյանը նշեց, որ ԸՕ-ից պետք է հանել դրույթը, որը սահմանափակում է ուժերի թիվը կոալիցիա ձևավորելու համար, քանի որ հիմա միայն 3-ը կարող են կոալիցիա ձևավորել։

Կարդացեք նաև

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը կարևորեց ուժերի հավասար հնարավորություններով քարոզարշավի մեկնարկը, նախընտրական քարոզչության հիմնադրամների ֆինանսավորումն ու ծախսերի թափանցիկությունը։

Հ.Տիգրանյանի խոսքով՝ պետք է բարելավել բողոքարկումների ինստիտուտը, որին նախկինում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն անդրադարձել է, որ բողոքարկման ժամկետները, առարկան շատ սեղմ են, օրինակ՝ օրենսդրությունը սահմանում է, որ թեկնածուն կարող է տվյալ տեղամասի արդյունքները բողոքարկել, եթե ներկա է եղել, բայց իրենց կարծիքով՝ թեկնածուի ներկայությունը չպետք է գործոն լինի, որ նա կարողանա վերահաշվարկի համար միջնորդել, նաև թեկնածուի ներկայացուցիչը կարողանա քայլեր ձեռնարկել։

«Սրանք բոլորը, կարծում եմ, կարտացոլվեն ԸՕ նախագծում»,- ասաց Հ.Տիգրանյանը։

Տեսանյութեր

Լրահոս