ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այս պահին գնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, ով երեկվանից գտնվում է անազատության մեջ:
«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպությունը խիստ անհանգստացած է վերջին օրերին ՀՀ տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որին ներգրավված են նաև մեծ թվով անչափահասներ:
36 մարդ է զոհվել ԿԺԴՀ-ի տարածքում ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանոսպորտային պատահարի հետեւանքով, եւս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:
«Այս ընդվզումը մեր հասարակության բերելու է նրան, որ թիմը շարունակելու է բարելավվել ինչպես՝ կուսակցության ներսում, այնպես էլ՝ պետական կառավարման համակարգում։ Դա մշտական գործընթաց է։ Երկրի վարչապետն այդ գործընթացի անմիջական կրողն է»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի պահման վայրը հայտնի է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«ՀՀ-ն խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է, և հետամուտ է լինելու այդ իրավունքի կատարմանը։ Միաժամանակ, պետք է նշեմ, որ ինչպես և ցանկացած այլ երկրում, հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ և նախատեսում են գործընթացներ՝ հավաքները օրինական անցկացնելու հետ կապված։ Այդ գործընթացները վերջին օրերին չեն պահպանվել»:
Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։
Իրանի Կենտրոնական բանկը երկրի ֆինանսական ինստիտուտներին արգելել է գործարքներ կատարել՝ օգտագործելով թվային արժույթներ կամ կրիպտոարժույթներ:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինիս երկխոսության կոչ է արել։ Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիա»-ն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Բարսեղյանը մասնակցել են «Վարդարի» խաղին:
«Այս օրերին խոչընդոտվել է տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ-ի աշխատանքը։ ԱԳՆ-ն ժամանակ առ ժամանակ շրջափակման մեջ էր։ Մենք բազմաթիվ բողոքներ են ստացել հավատարմագրված դեսպանների կողմից, որ սահմանափակվել է իրենց ազատ տեղաշարժի հնարավորությունը:
Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ՝ զգաստության կոչ անելով և սեր ու խաղաղություն մաղթելով երկրին ու ժողովրդին:
«Եթե ասեմ, որ մտահոգված չեմ, ծիծաղելի կթվա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահ է, որ քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է, քաղաքականության մեջ փլավ, ինչպես և պատերազմում, չի բաժանվում:
ՀՀ ոստիկանություն ապրիլի 23-ին բերման է ենթարկվել 23 քաղաքացի:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Իրանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Ժորժիկ Աբրահամյան Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին:
shanttv.am-ի տեղեկություններով՝ քիչ անց Մաշտոցի պողոտայում գտնվող նախագահական նստավայրում պետք է հավաքվեն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեր մոտ զարգացող իրադարձություններին, և, եթե նույնիսկ կարդաք մեր ռազմական պլանավորման բաց փաստաթղթերը, այդ թվում՝ յոթնամյա արդիականացման ծրագրի բաց մասը, շատ հասկանալի է, և նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ՝ հասկանալու, որ առկա մարտահրավերների պարագայում, հակառակորդի՝ իր առջև դրված խնդիրների տեսանկյունից, մեր ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում՝ նրանց կողմից գործողություններ ձեռնարկելու»:
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոն) տեղափոխվել է Լոնդոնի ծննդատուն, որտեղ առաջիկա ժամերին պետք է լույս աշխարհ գա բրիտանական գահի ժառանգորդը կամ ժառանգորդուհին:
Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ ոստիկանության գնդապետ Խաչիկ Գրիգորյանը հրաժարվել է կատարել իր վերադաս հրամանատարների ապօրինի հրամանները և միանում է հավաքի մասնակիցներին:
Եմենի հյուսիս-արեւմուտքում առնվազն 20 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 40-ը՝ վերքեր ստացել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետեւանքով:
Խանջյան փողոցում ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ։ Լրագրողի հարցին, թե որտեղի՞ց են եկել, նրանցից մեկը պատասխանեց՝ զորամասից։ Զինվորական համազգեստով մյուս երիտասարդները հրաժարվեցին որևէ բան ասել։
G7-ի արտաքին գործերի նախարարները չկարողացան միասնական կարծիքի գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված գործարքի հետագա ճակատագրի շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այս օրերին տեղի ունեցող գործընթացներում բանակի ներգրավվածության հավանականության խնդրին։
ԵԽԽՎ անկախ հետաքննական մարմինն իր բազմաէջանոց զեկույցում ներկայացրել է փաստեր, որոնց համաձայն՝ Ադրբեջանը ներդրել է ֆինանսական միջոցներ ԵԽԽՎ աշխատանքների վրա ազդեցություն ունենալու համար:
Ապրիլի լույս 23-ի գիշերը Սերբիայի ազգային հեռուստատեսության տարածքում քանդված շենքի ավերակների մոտ տեղի է ունեցել արարողություն Բելգրադի հեռուստակենտրոնին ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի 19-րդ տարելիցի հիշատակին, որի հետեւանքով զոհվեց 16 մարդ, եւս 16-ը վիրավորվեց:
Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում առավոտից մեկնարկել են բողոքի ակցիաները։
Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մասնակցել է «Շերիֆի» հերթական խաղին: