«ԵՄ հաղորդագրությունը սխալ է մեկնաբանվել». Էդվարդ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Ըստ Նալբանդյանի՝ ԵՄ տարածած հաղորդագրությունը երեկ սխալ է մեկնաբանվել.

«Նշվել է, թե ԵՄ-ն կոչ է անում, որ բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեն։ Հայտարարության մեջ ասված է այլ ձևով՝ բոլոր նրանք, ովքեր ձերբակալված են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Այսինքն՝ տարբեր հաղորդագրությունների մեջ բաց էր թողնվել «իրենց իրավունքը օրենքով սահմանված կարգով իրականացնելիս» հատվածը։ Սա կարևոր դրույթ է, որը զարմանալիորեն բաց է թողնվել շատերի կողմից»։

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ այս իրավիճակում, երբ կրքերը բավական բորբոքված են, շատ կարևոր է, որ ամեն խոսք, ամեն հաղորդագրություն լինի կշռադատված։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30