Զինվորական համազգեստով երիտասարդները միացան երթին. ՊՆ-ում տեղյակ չեն՝ ովքեր են նրանք

Խանջյան փողոցում ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ։ Լրագրողի հարցին, թե որտեղի՞ց են եկել, նրանցից մեկը պատասխանեց՝ զորամասից։ Զինվորական համազգեստով մյուս երիտասարդները հրաժարվեցին որևէ բան ասել։

Փորձեցինք կապ հաստատել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որպեսզի ճշտենք, թե ի՞նչ տեղեկություններ ունի երթին մասնակցող զինվորական հագուստով երիտասարդների մասին, բայց նա մեր զանգերին չպատասխանեց։

Իսկ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ովքեր են զինվորական համազգեստով երիտասարդները, կփորձի ճշտել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30