«Մարտի 1-ի հիշատակումը որևէ կերպ չի կարող սպառնալիք դիտվել և չպետք է դիտվի». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այս օրերին տեղի ունեցող գործընթացներում բանակի ներգրավվածության հավանականության խնդրին։

«Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ զինված ուժերը կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ։ Դա միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում և շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար լրացուցիչ ուժի օգտագործման ձև է, բայց ոչ՝ ֆիզիկական ուժի, այլ՝ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմաններում»,- ասաց Վ.Սարգսյանը՝ հավելելով, որ իր ակնկալիքն է, որ արտակարգ դրության ռեժիմի կարիքը չպետք է լինի ո՛չ հիմա, ո՛չ հետագայում։

Ըստ նրա՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի հիշատակումը որևէ կերպ չի կարող սպառնալիք դիտվել և չպետք է դիտվի. «Դա դիտվում էր՝ որպես նախազգուշացում նրա, որ նման ցանկացած իրադարձությունները կարող են բերել էսկալացիայի, որը որևէ մեկին, իհարկե, անհրաժեշտ չի»։

Վ.Սարգսյանի կարծիքով՝ բուն բանակցությունների ձևաչափը միտված չէր, որ այն կայանա, այդ թվում՝ լրատվամիջոցների առջև, «Մարիոթ» հյուրանոցում անցկացնելը, բայց հանդիպման փաստն ինքնին ցույց է տալիս վարչապետի պատրաստակամությունը բանակցություններ անցկացնելու։

Կարդացեք նաև

«Ցանկություն՝ պայմանավորվելու, երևի թե, չկար։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ տեսախցիկների առջև լուծում գտնելը շատ ավելի բարդ է, քան վերջնագրեր ներկայացնելը, կամ տեսախցիկի առջև միավորներ հավաքելը։ Եթե նպատակն իրոք բանակցությունն էր, հանգուցալուծում գտնելն էր, ապա դրա համար այլ ձևաչափ պետք է ընտրվեր»։

Վ.Սարգսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ինքն ասաց, որ բանակցությունների նպատակ չունի, և վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր ու զարմանալի կլիներ, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար։ Վ.Սարգսյանի կարծիքով՝ ժողովրդական  վարչապետ խորհրդարանը չի ընտրում, և եթե իշխանությունը ձևավորվեր այն սկզբունքով, թե ով ավելի շատ մարդ դուրս կբերի փողոց, ընտրությունների համակարգը կփոխարինվեր փողոց մարդ դուրս բերելու պրակտիկայով։

Ըստ Վ.Սարգսյանի՝ մեկ անձի համար չափազանց շատ է որոշելու, որ ժողովրդական վարչապետ նշանակվի, նրա ներկայացրած ծրագիրը խորհրդարանը չհաստատի, և այլն։

 

Տեսանյութեր

Լրահոս