«Դա ակնհայտ դարձավ նաև վարչապետի և Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպմանը». Էդվարդ Նալբանդյան

«Այս օրերին խոչընդոտվել է տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ-ի աշխատանքը։ ԱԳՆ-ն ժամանակ առ ժամանակ շրջափակման մեջ էր։ Մենք բազմաթիվ բողոքներ են ստացել հավատարմագրված դեսպանների կողմից, որ սահմանափակվել է իրենց ազատ տեղաշարժի հնարավորությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նկատեց՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը՝ Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ, բայց ներխուժել դիվանագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել նրանց աշխատանքը, ըստ նրա՝ ժողովրդավարության կամ հայրենասիրության դրսևորում չէ.

«Պետք է բոլորը պատասխանատու լինեն։ Վերջին իրադարձությունները լիցքաթափելու ձևը բարի կամքն է, երկխոսությունն է, բայց որևէ երկխոսության, բարի կամք կարող է հաջողություն ունենալ, եթե դա պատասխան է ստանում, երկկողմանի է։ Այս պարագայում երկրի ղեկավարները՝ ՀՀ նախագահը, վարչապետը, մեր հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերը, նաև՝ մեր միջազգային գործընկերները, երկխոսության բազմաթիվ կոչեր են արել։ Մինչ այսօր այդ երկխոսությունը մերժվել է, դա ակնհայտ դարձավ նաև վարչապետի և Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպմանը»։

Տեսանյութեր

Լրահոս