
Քեյթ Միդլթոնին տեղափոխել են Լոնդոնի ծննդատուն

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոն) տեղափոխվել է Լոնդոնի ծննդատուն, որտեղ առաջիկա ժամերին պետք է լույս աշխարհ գա բրիտանական գահի ժառանգորդը կամ ժառանգորդուհին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Քենսինգթոնյան պալատի՝ Քեյթի եւ նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ։
«Քեմբրիջի դքսուհի Քեյթն ընդունվել է Փադինգթոնում գտնվող Սբ.Մարիայի հիվանդանոց»,-ասված է հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: Կլինիկայի մոտ, որտեղ 2013 թվականի հուլիսին ծնվել է զույգի առաջնեկը՝ Ջորջը, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի մայիսին՝ նրա քույրը՝ Շառլոտան, արդեն հավաքվել են թագավորական ընտանիքի երկրպագուները, որոնք սպասում են արքայազնի կամ արքայադստեր ծնվելուն: