Բաժիններ՝

Եմենում առնվազն 20 մարդ է զոհվել արաբական կոալիցիայի օդուժի հարվածներից. Al Masirah

Եմենի հյուսիս-արեւմուտքում առնվազն 20 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 40-ը՝ վերքեր ստացել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Ըստ նրա տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել Հաջայի նահանգում:

Արկերն ընկել են այն շենքի վրա, որտեղ հարսանիք էր: Կոալիցիայի հարվածից ոչ շատ առաջ Եմենի «Անսար ալլահ» ապստամբ շարժման (հուսիթներ) կողմնակիցները երկու հրթիռ էին արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ: Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների համաձայն, թագավորության հակաօդային պաշտպանության ուժերը կալանել ու ոչնչացրել են հրթիռներից մեկը, իսկ մյուսն ընկել է անապատային տեղանքում: 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան:

Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս