Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի բնակչության կոտորածի վերաբերյալ:
Ապրիլի 16-ին Հաագայում բացվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհրդի՝ թվով 58-րդ նիստը. խորհրդի մասնակիցները կքննարկեն «քիմիական զենքի ենթադրվող օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում»:
Եվրամիությանն անհրաժեշտ է պահպանել միասնությունը ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հարցում, ըստ որում հասարակության մեջ «հակառուսական ռեֆլեքսները» վտանգավոր են:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հարվածները չեն բեկի պատերազմի ընթացքը եւ իշխանափոխության չեն հանգեցնի Դամասկոսում:
«Դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան երևանյան զարգացումները, քանի որ ընթացքից է շատ բան կախված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանցի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Ապրիլի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախում գտնվող ՀՀ գիտության ու մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:
ՀՀ ԱԺ պատգմավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ընթացող ակցիայի մասնակիցները Հաղթանակի կամրջի մոտակայքից շարժվեցին դեպի Պռոշյան փողոց: Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի կամրջի մոտ հայտնեց, որ կոչ է արել թուլացնել ժամանած քարշակի անիվները, ոչ թե վնասել:
Այսօր վաղ առավոտից շարունակում են փակված մնալ Երևանի կենտրոնական փողոցները, խափանումներով է գործում նաև քաղաքային մետրոն:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) “B+” վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվելով «Նյուքասլ»-ին և պարտվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործներին» հաջողվեց առաջին խաղի հաշիվը բացել՝ 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը: Սակայն 29-րդ րոպեին «Նյուքասլ»-ի ֆուտբոլիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ գոլը խփեց Պերեսը: Տան տարերին հաջողվեց նաև առաջ անցնել հաշվի մեջ՝ 63-րդ րոպեին «Նյուքասլ»-ի հաղթական գոլը խփեց Ռիչին: Հայաստան ֆուտբոլի ազգային […]
Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի եւ Իրանի հետ համագործակցությունից, եթե դա օգուտ է բերում Սիրիայի իրադրության կարգավորմանը:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը միացել է Սերժ Սարգսյանի ղեկավարության երրորդ ժամկետի դեմ ծավալված շարժմանը: Այսօր նա եկել էր Ֆրանսիայի հրապարակ՝ մասնակցելու փողոցների փակման գործընթացին:
Նախագահ Դոնալդ Թրամփը սաստիկ բարկացել է՝ իմանալով, որ Ֆրանսիան եւ Գերմանիան չորսական դիվանագետների են արտաքսել, մինչդեռ ԱՄՆ-ը՝ 60:
Մոսկվայի բորսայում ապրիլի 16-ին սակարկությունների սկսվելուց հետո ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել 1 57 կոպեկով եւ կազմել 62,62 ռուբլի:
«Ղարաբաղը փոքր երկիր է, սակայն դա հիմք չէ ասելու, որ այն չունի ազատ ապրելու իրավունք: Այստեղ մարդիկ հազարավոր տարիներ ապրել են և կշարունակեն ապրել»:
Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն ուղիղ եթերում հայտարարեց, որ Հաղթանակի կամրջի մոտ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին «ծակել քարշակի աիվները»:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 16-ին կոչ է արել միջազգային հանրակցությանը՝ մասնակցել Սիրիայի հումանիտար ճգնաժամի լուծմանը։
Ֆոտոշարք՝ Երևանում կատարվող բողոքի ակցիայից
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վաղը չեն թույլատրելու պատգամավորներին մտել խորհրդարան և քվեարկել վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին:
Այսօր ԱԺ ճեպազրույցներին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը պատահաբար հրապարակել է նախկին առաջին տիկին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի կնոջ՝ Բարբարայի մահախոսականը:
Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ս.-ի անվամբ, քաղաքացի Ն. Կ-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքում ճաշի կաթսայի մեջ պատրաստված մոմե թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս, ականջակալ և լիցքավորիչ:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլյովը հեռացրել է չորս տեղակալների՝ Վալերի Ցոյին, Դմիտրի Կուդրյաշովին, Ելենա Ժիդկովային եւ Ալեքսեյ Կոժեւինին, որոնք ղեկավարում էին առողջապահությունը, բնակկոմունալ տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությունը:
Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը շարունակում է փակված մնալ: Խաչմերուկին նստած երիտասարդներին ոստիկանները հորդորեցին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելությունը, որը ժամանել է Դամասկոս, ապրիլի 16-ին կմեկնի Դումա՝ հետաքննելու ենթադրյալ քիմիական գրոհը քաղաքում:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ Վարդանանց փողոցով երթով հասան Խանջյան փողոց և նստեցին երթևեկելի հատվածում:
Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը:
Ապրիլի 16-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28ա շենքի 8-րդ հարկի մակարդակում անձրևատար խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՌուսԱլ»-ի բաժնետոմսերն ապրիլի 16-ին ավելի քան 20 տոկոսով եւ ապրիլի սկզբի համեմատությամբ 64 տոկոսով ընկել են՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սպասումների ֆոնին, որոնք կարող են հայտարարվել արդեն ապրիլի 16-ին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Երևանի քաղաքապետարանը հորդորել է քաղաքում հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից: