Ընդդիմադիր ուժերին ուղղված Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքներ չեն եղել

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ Վարդանանց փողոցով երթով հասան Խանջյան փողոց և նստեցին երթևեկելի հատվածում:

Այժմ նրանք նստացույց են իրականացնում Խանջյան փողոցի վրա: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց, թե որն է լինելու հաջորդ ուղղությունը, միայն ասաց, որ իրենք շարժվում են դեպի հաղթանակ: Խոսելով այսօր ոստիկանների գործողությունների մասին՝ Նիկոլ Փաշնինյանն ասաց. «Ոստիկանները մեր ընկերներն են»:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերին ուղղված իր համերաշխության կոչին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս օրերին արձագանքներ չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30