Բաժիններ՝

Մոսկվայի բորսայում աճում է դոլարի և եվրոյի փոխարժեքը

Մոսկվայի բորսայում ապրիլի 16-ին սակարկությունների սկսվելուց հետո ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել 1 57 կոպեկով եւ կազմել 62,62 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 66 կոպեկով՝ մինչեւ 77,21 ռուբլի: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ռուբլին էժանանում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հնարավոր սահմանման վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին։

Ապրիլի 15-ին ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ապրիլի 16-ին Ռուսաստանի դեմ կսահմանվեն նոր պատժամիջոցներ:

Մասնավորապես, CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանվելու» Սիրիային նրա աջակցության պատճառով: Ժամանակի առումով Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից վերջին պատժամիջոցները հայտարարվել են ապրիլի 6-ին, ինչպես պնդվում է, ՌԴ կառավարության «չարամիտ» գործունեության համար:

Դրանք սահմանվել էին Ռուսաստանի յոթ խոշոր ձեռնարկատերերի, 17 պետական ծառայողների եւ կորպորացիաների ղեկավարների, ինչպես նաեւ 12 մասնավոր ընկերությունների ու երկու պետական կառույցների դեմ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պարզաբանումների համաձայն, ՌԴ-ի նշված բոլոր 24 քաղաքացիների եւ14 կազմակերպությունների ակտիվները, եթե այդպիսիք առկա են ԱՄՆ-ի իրավասության ներքո, ենթակա են սառեցման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս