
Փրկարարները մեկնել են Պարոնյան փողոց

Ապրիլի 16-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28ա շենքի 8-րդ հարկի մակարդակում անձրևատար խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ համատիրության աշխատակիցների մոտենալը: Վերջիններս հեռացրել են խողովակը: