Մոգերինին կոչ է արել միջազգային հանրակցությանը լուծել Սիրիայի հումանիտար ճգնաժամը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 16-ին կոչ է արել միջազգային հանրակցությանը՝ մասնակցել Սիրիայի հումանիտար ճգնաժամի լուծմանը։
Հրթիռային հարվածներից հետո Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության քննարկումը եւ «Սկրիպալի գործի» շուրջ իրադարձությունների զարգացումը կդառնան Լյուքսեմբուրգում ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների ապրիլի 16-ի հանդիպման օրակարգի հանգուցային թեմաները:
«Մարդիկ շարունակում են զոհվել: Կարծում եմ, որ ամբողջ միջազգային հանրակցությունը պետք է ստանձնի դրա դադարեցման պատասխանատվությունը»,- լրագրողներինասել է Մոգերինին ԵՄ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո: Հեռարձակումը վարել է ԵՄ-ի ինստիտուտների տեսածառայությունը: Մոգերինին հիշեցրել է, որ Սիրիայի դոնորների երկրորդ միջազգային խորհրդաժողովը, որն անցկացվում է Եվրամիության ու ՄԱԿ-ի հովանու ներքո, կկայանա ապրիլի 24-25-ին Բրյուսելում:
«ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հովանու ներքո հաջորդ շաբաթ կկայանա խորհրդաժողով, որին կմասնակցեն 70-ից ավելի պատվիրակություններ, որոնք կքննարկեն ոչ միայն հումանիտար աջակցման, այլեւ խաղաղ երկխոսության հարցը»,-ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: