Բաժիններ՝

«Արսենալ»-ը պարտվեց «Նյուքասլ»-ին առանց Մխիթարյան

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվելով «Նյուքասլ»-ին և պարտվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործներին» հաջողվեց առաջին խաղի հաշիվը բացել՝ 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը: Սակայն 29-րդ րոպեին «Նյուքասլ»-ի ֆուտբոլիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ գոլը խփեց Պերեսը: Տան տարերին հաջողվեց նաև առաջ անցնել հաշվի մեջ՝ 63-րդ րոպեին «Նյուքասլ»-ի հաղթական գոլը խփեց Ռիչին:

Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում խաղին վնասվածքի պատճառով:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը 54 միավորով 6-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս