Բաժիններ՝

Հաագայում սկսվել է ՔԶԱԿ-ի` Սիրիային նվիրված նիստը

Ապրիլի 16-ին Հաագայում բացվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհրդի՝ թվով 58-րդ նիստը. խորհրդի մասնակիցները կքննարկեն «քիմիական զենքի ենթադրվող օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում»: Այդ մասին Հաագայից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ավելի վաղ ՔԶԱԿ-ին առընթեր ռուսական պատվիրակության ներկայացուցիչը հայտնել է, որ առայժմ օրակարգում ոչ մի փոփոխություն չկա. ինչպես սպասվում է, նիստը կտեւի մինչեւ երեկո, երեկոյան, ինչպես ենթադրվում է, Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպանատանը կկայանա մամուլի ասուլիս:

Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել կազմակերպության կենտրոնակայանի շենք, հանդիպումն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով: ՔԶԱԿ-ի մեջ մտնում է 190 պետություն, խորհուրդը Կազմակերպության գործադիր մարմինն է եւ բաղկացած է 41 մասնակցից. նրանց երկու տարի ժամկետով ընտրում է ՔԶԱԿ-ի խորհրդաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30