Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ գիտության ու մշակույթի ճանաչված գործիչների
Ապրիլի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախում գտնվող ՀՀ գիտության ու մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ՊԲ հրամանատարը արժևորել է նախաձեռնությունը, ներկայացրել ՊԲ-ում իրականացված ու շարունակվող գործընթացների համալիրը՝ նշելով, որ հասարակության ցանկացած խավի և առանձնապես մտավորականության աջակցությունը կարևոր է ու բարձր է գնահատվում զինվորականության կողմից:
Բանակի հրամանատարի հետ հանդիպումից հետո մտավորականները հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված դասախոսություններ են ընթերցել բանակի զորամասերում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն