«Դրանք ուզուրպատորի կոչեր են. Վարչապետը ծնվում է ԱԺ-ից». Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ ճեպազրույցներին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն  անդրադարձավ Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիայի շրջանակներում մի շարք փողոցների երթևեեկությունը դադարեցվել է:

Խոսելով այս ակցիաների մասին, Ա. Ռուստամյանն ասաց. «Ես շատ նորմալ եմ հասել, որևէ խոչընդոտի չեմ հանդիպել։ Ընդդիմությունը պետք է օրենքի շրջանակներում աշխատի, եթե դուրս է գալիս օրենքից, իշխանություններին հնարավորություն է տալիս արձագանքելու այն զինանոցով, որոնցով ընդդիմությունը թույլ է։

Իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության, նաեւ կոչ եմ անում ոստիկանությանը, որ ինքն էլ զուսպ լինի։ Այն, ինչ կատարվում է, կատարվում ինքնակամ ու կարծում եմ, թե արդար են, ու գործում է նպատակն արդարացնում է միջոցները տխրահռչակ սկզբունքը»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ԱԺ հատուկ նիստի տեղափոխման մասին լուրերին, ապա Ա. Ռուստամյանն ասաց. «Ես տեղյակ չեմ դրա մասին։ Ինչ է նշանակում` ԱԺ հատուկ նիստի անցկացման տեղը փոխել, մենք անիմաստ գործողություններով նպատակ չունենք զբաղվելու։ Ոչինչ չի կարող խոչընդոտել ԱԺ նիստերի գումարմանը։ Վարչապետը ծնվում է ԱԺ-ից։

Շարժման տարիներին ընդհակառակն էինք անում` պատգամավորներին ասում էինք` գնացեք, մասնակցեք նիստերին։ Հիմա դեֆորմացիա է գնում։ Այն ժամանակ շարժումն ինչու հաջողեց, քանի որ ամեն ինչ օրենքի շրջանակներում էր տեղի ունենում։ Թեեւ որեւէ բան չեմ բացառում։ Երեք հոգի, որ հավաքվում են, դա դեռ ժողովուրդ չէ։ Էդ բառը պետք չէ հեշտ ու հանգիստ օգտագործել։

Ամեն մեկն իր կամքը դնում է ժողովրդի վրա ու պնդում է, որ դա ժողովրդի կամք ընկալվի։ Եթե իրենք գան իշխանության, ես չեմ պատկերացնում` ինչ է լինելու։ Դրանք ուզուրպատորի կոչեր են, որի իրավունքը ոչ մեկը չունի»։

 

Տեսանյութեր

Լրահոս