Ապրանքների հայտարարագրումն ապրիլի 1-ից իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ներդրված համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ։
Ապրիլի 11-ին, ժամը 17.45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Հայկ Ա.-ն:
ԱԺ-ն հավանություն տվեց ոռոգման համակարգի բարելավման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին:
Հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով գողությանը հանցակցելու մեղադրանքով:
ԱԺ-ն 91 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց հիվանդանոցներին դեղ ներկրելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի կենտրոնական մասում գրոհել են Ղազնի քաղաքի շրջանային վարչակազմի շենքը եւ ոստիկանության հսկիչ անցակետը, ինչի հետեւանքով զոհվել են շրջանի ղեկավարը եւ յոթ ոստիկան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, չի ենթարկվի այդ որոշմանը և կողմ կքվեարկի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի համար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանի հույսը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղաղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության: Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածությունները՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի կողմից, խնդիր չեն: Նրա համար […]
Երկրորդ օրը լինելով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգը չորեքշաբթի օրը շարունակում էր պատասխանել ԱՄՆ-ի կոնգրեսականների հարցերին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում ապրիլի 3-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.4 դոլարով: Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը շարունակում է բարձր մնալ:
Անկարայի հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամավորների շարքում է նաև հայազգի Գարո Փայլանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու պաշտոնական որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիմա Սերժ Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել երրորդ ժամկետում, բայց այս անգամ արդեն անժամկետ. Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է Ռուսաստանի, Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական որեւէ գործողության վտանգավորության մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Սիրիայի ճգնաժամը», երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են սերտ կապ պահպանել այդ երկրում տիրող իրադրության շուրջ:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) ավարտել է մարտի սկզբին Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման գործով հետաքննությունը եւ արդյունքները փոխանցել է Մեծ Բրիտանիային:
Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դումա քաղաքում, որն ավելի վաղ գտնվում էր «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո:
Մայք Պոմպեոն, որն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում լսումների ընթացակարգ է անցնում երկրի նոր պետքարտուղար պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, կհայտարարի, որ իր գալով կավարտվի Վաշինգտոնի «մեղմ» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
Ռուսաստանի պաշտոնական շրջանակները պնդում են, որ ռուսական արտարժույթի անկումն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով ժամանակավոր երևույթ է, և ռուսական տնտեսությունը կարող է դիմակայել դրան:
Ազգային ժողովում շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ուսանողներ Երևանի պետական համալսարանում իրազեկման ակցիա են իրականացրել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին և բաժանել են #ԻմՔայլը շարժման թռուցիկները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը: Այս մասին ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը:
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների՝ արդեն ապրիլի լույս 12-ի գիշերն սպասվող ռազմական գործողությունը հետաձգված է, բայց դրա հետ մեկտեղ չեղարկված չէ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 20-ին ԱԺ պատվիրակությունը պետք է մեկներ Սիրիայի Արաբական Հանրապետություն, որտեղ պլանավորված էին հանդիպումներ ինչպես այդ երկրի ղեկավարության, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանի աշխատասենյակ մտանք այն պահին, երբ Էդմոն Մարուքյանը հանդիմանում էր Գեւորգ Գորգիսյանին` դու ինչի՞ էիր թաշկինակով քիթդ ծածկել, որ մի հատ էլ դա դառնա քննարկման առարկա:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ: Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 մլն 600 հազար դրամ եւ 70 հազար 700 եվրո:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը կհյուրընկալվի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հրապարակեց, միաժամանակ ԱԺ ուղարկեց 2017թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կար ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակին: