Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկելու է Սիրիայում ճգնաժամի սրվելը:
Այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անհիմն որակեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե այս կառույցին կարելի է ներառել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վարկ կերած կառույց:
Անկարան ափսոսանք է հայտնում այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանը վետո դրեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության վերաբերյալ բանաձեւի ամերիկյան նախագծի վրա:
«Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու։ Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել ու չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու»:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նիստ կգումարի, որի ժամանակ կքննարկեն իշխող քաղաքական ուժի կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուի հարցը:
Իսրայելացիները շչակների երկարատեւ հնչյունների ներքո գլուխ են խոնարհել Հոլոքոստի զոհերի հիշատակին՝ անուն առ անուն հիշելով վեց միլիոն զոհվածներին եվրոպացի հրեության ցեղասպանության ժամանակ եւ տարբեր ձեւերով կրկնելով «այլեւս երբեք» պատգամը։
Թուրքիան մտադիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկել Ինջիռլիքի բազայի օգտագործումը Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հնարավոր գործողության դեպքում:
Այսօր ԱԺ «Ելք» խմաբկցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ՀՀ բոլոր մարզերի բոլոր քաղաքների բնակիչներին, որը վաղը 18:30-ին բոլորը գործուղվեն Ազատության հրապարակ:
Հաշվի առնելով¸ որ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում սույն թվականի ապրիլի 10-ին հարուցվել է քրեական գործ¸ ուստի Արցախի Հանրապետության ոստիկանությունը ղեկավարվելով «ԱՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ԱՀ օրենքի պահանջներով¸ սույն թվականի ապրիլի 12-ից կասեցրել է նշանակված ծառայողական քննության ընթացքը։
Այսօր կառավարության առաջին դռնփակ նիստից հետո կառավարության մամուլի սրահում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ասաց, որ կառավարությունը հավանություն է տվել երեք ներդրումային ծրագրի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է SESTA-FOSTA օրինագիծը, որն արգելում է սեքս-առեւտուրը Համացանցում։
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես անցավ առաջին դռնփակ նիստը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներին՝ նախագծի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնը ապրիլի 9-ին հաղորդում է ստացել Շիրակի մարզի Բենիամին համայնքում արձանագրված սննդային թունավորման դեպքի՝ բոտուլիզմով երեք հիվանդների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր կառավարության դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց, որ նիստի օրակարգը բավական հագեցած էր, օրակարգում 73 հարց կար, ունեցել են բավականին բուռն քննարկում։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ. Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA), որը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է:
Ապրիլի 12-ին, ժամը 10:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Տ․ Պետրոսյան փողոցում՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ն մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դուստրը՝ Կլոդը, հոր հին կոստյումները եւ սվիտերները տվել է միգրանտներին օգնելու համար:
Մոսկվայի՝ Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարտանովան և Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Վարդան Ալոյանն այսօր կնքել են համագործակցության պայմանագիր:
2018 թվականի փետրվարի 9-ին «Գլոբալ Մոթորս» ընկերության, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության աշխատկազմի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկի համաձայն՝ ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 5: Ըստ այդմ՝ մայիսի 1-ի տոնական օրից առաջ ՀՀ քաղաքացիները կունենան ևս մեկ հանգստյան օր:
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի վերջին մանրամասները:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը բոյկոտել էր նախագահական ընտրությունները, չի ճանաչում դրանց արդյունքները:
«Այս տասը տարվա ընթացքում ընդդիմությունը փոշիացվեց, ստեղծվեց հաճախորդների ինստիտուտը, Սահմանադրություն իբր թե փոխվեց, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Երեկ էլ պաշտոնապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն, և դա երևի այնքան անսպասելի էր, ինչքան Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները»:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարծում է, որ երկրում անհրաժեշտ է կրճատել համալսարանների թիվը:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ առաջարկում են, բացի խմբակցություններից և մշտական հանձնաժողովներից, խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն վերապահել նաև Ազգային ժողովի նախագահին:
ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքները ապրիլի 12-ի առավոտյան նվազում են Մոսկվայի բորսայում. ռուբլին վերսկսել է ամրապնդումը սակարկությունների առաջին րոպեների անկումից հետո եւ շարունակում է աճել։
Երեք մարդ է զոհվել, եւս երեքն անհայտ կորել ապրիլի 12-ին Դեղին ծովում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող 500 տոննա ջրատարողությամբ սառնանավի եւ 15-տոննանոց հարավկորեական ձկնորսական առագաստանավի բախման հետեւանքով: