Բաժիններ՝

Արևելյան Ղութան լիովին անցել է Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո

Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դումա քաղաքում, որն ավելի վաղ գտնվում էր «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո: Այս մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն։

«Այսօր նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության պատմության մեջ: Դումա քաղաքի շենքի վրա կանգնեցված պետական դրոշը նշանավորեց վերահսկողությունն այդ բնակավայրի, հետեւաբար՝ ամբողջ Արեւելյան Ղութայի նկատմամբ»,- հայտարարել Է նա: Նա հավելել Է, որ զինյալներից ազատագրված քաղաքում աշխատանաքի են ձեռնամուխ եղել Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս