
Հայաստանում կարագի 1 կիլոգրամը գերազանցում է 9 դոլարը` միջազգային շուկայում սահմանված գնից մոտ 4 դոլարով ավելի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում ապրիլի 3-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.4 դոլարով: Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը շարունակում է բարձր մնալ:
Երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4450-4500 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4500-4600 դրամով: Պարզվում է, որ մեր հանրապետությունում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9 դոլարը, միջազգային շուկայում սահմանված գնից մոտ 4 դոլարով ավելի:
Ի դեպ, տեղեկացնենք, որ կարագի բարձր գների արդյունքում վերջին մի քանի ամիսներին զգալի նվազել են կարագի սպառման ծավալները: Մարդկանց մի հատված սկսել է կարագը փոխարինել ձեթով կամ բուսական յուղով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: