Ինչու է Թաթոյանն իր զեկույցում մեղմ մոտեցել ՔԿՀ-ների թեմային. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հրապարակեց, միաժամանակ ԱԺ ուղարկեց 2017թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կար ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակին:

Միայն թե, ինչպես պարզել է թերթը, ՄԻՊ Արման Թաթոյանը բավական մեղմ է մոտեցել այս թեմային: Պատճառը դժվար չէ ենթադրել. Թաթոյանը նախկինում եղել է արդարադատության փոխնախարար, ու հավանաբար, այդ պատճառով փորձել է անհարմար վիճակից զերծ պահել իր նախկին գործընկերներին:

Թերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ ՄԻՊ զեկույցի մասին նշել է, թե իրենք հիմա ուսումնասիրություններ են կատարում:

«Բարձրացված խնդիրները մասամբ կիսում եմ: Հիմա ուսումնասիրության փուլում է, կարձագանքենք»,- նշել է նա` հավելելով, թե նաեւ կոնկրետ քայլեր են անելու այդ ոլորտում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30