Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։
«Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անց են կացվել սահմանափակ քաղաքական միջավայրում, գործող այնպիսի օրենքների պայմաններում, որտեղ սահմանափակվում են այն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք անհրաժեշտ է իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար:
Ոստիկանության Սևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, 1950 թ. ծնված Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմին:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին, որը ձերբակալված է պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով, ապրիլի 12-ին քննչական մեկուսարանից տարել են հոսպիտալ:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու հետագա քայլերը:
Այսօր ՀՀ կառավարության դռնփակ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Առաջին հանձնարարականը եկամտային հարկի և հարկային վարչարարության վերաբերյալ էր:
«Այսօր Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ մոբիլիզացվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով ընդդիմադիր ուժերի նախաձեռնած բողոքի ակցիաների մասին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ապրիլի 12-ին հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակը եւ միջազգային իրադրությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին:
Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն նույն հիմնարկի մի խումբ ծառայողների հետ խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու նպատակով, դիմել է պաշտոնեական կեղծիքի:
Արեւմուտքի երկրները «փորձում են Սիրիայում փոխել իրադարձությունների ընթացքը նրա բանակի կողմից ահաբեկիչների նկատմամբ ձեռք բերված հաղթանակներից հետո»:
Անկարան Մոսկվայից թուրք քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի վերադարձ է ակնկալում:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ դաշինքում իշխանությունների հետ կոալիցիա կազմելու թեմայով որևէ քննարկում չկա:
Ապրիլի 12-ին, ժամը 13:27-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան թաղամասի թիվ 154 տան ննջասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք Սիրիային հարված հասցնելու ստույգ ժամկետներ չի նշել:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանություններ է արել «Յուվենթուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո (1:3):
Ապրիլի 11-ին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղի բնակիչ՝ 1958թ. ծնված Ա.Ա-ն դիմել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 10-ին ժամը 18:00-ի սահմաններում Մուշ գյուղ տանող ճանապարհին վիճաբանություն է առաջացել իր և համագյուղացի՝ 1956թ. ծնված Վ.Ս-ի միջև։
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության վարչակազմի ղեկավար է նշանակել իրավաբան Շալվա Թադումաձեին:
Կրթության փորձագետներ Անահիտ Բախշյանը, Նարինե Դիլբարյանն ու «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում քննարկեցին «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» նախագծի նպատակահարմարությունը, ինչպես նաև անդրադարձան այն հանգամանքին, որ այդ նախագիծն ըստ էության առաջ քաշվեց ապրիլ ամսվա առաջին կեսին:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջեւ Սիրիայի գծով հատուկ կապը գտնվում է ակտիվ վիճակում:
Եվրամիության խորհուրդն ապրիլի 12-ին մինչեւ 2019 թվականի ապրիլի 19-ը երկարաձգել է Եվրամիության սահմանափակիչ միջոցներն «ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների»:
Այսօր կառավարության դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ կառավարության առաջին դռնփակ նիստի անցկացմանը՝ ասելով, որ տպավորությունները դրական էին:
Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կմնա Եվրամիությանը գազի հանգուցային մատակարարը, բայց նա պետք է գտնվի մրցակցության պայմաններում, որպեսզի էներգակիրների գները շահավետ լինեն Եվրամիության համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյանք հասցնելու մասին գրառումը դիտարկվում է որպես վիրավորանք, և քանի որ Հայաստանում վիրավորանքն ապաքրեականացված է, ՀՀ ոստիկանությունը այս դեպքում որևէ քայլ չի կարող ձեռնարկել:
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլիզաբեթ Լորենի կողմից ապրիլի 10-ին տրվեց հրաժեշտի ընդունելություն` ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանի՝ Ժնևում դիվանագիտական գործունեությունն ավարտելու կապակցությամբ։
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ուղղված հանրահավաք է իրականացնելու: