
Արգամ Աբրահամյանը կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, չի ենթարկվի այդ որոշմանը և կողմ կքվեարկի: Այդ մասին օրերս մի միջավայրում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Դաշինքում էլի մարդիկ կան, որ կցանկանան կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, բայց առայժմ ձեռնպահ են մնում իրենց ցանկությունը բարձրաձայնելուց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: