
Արմեն Սարգսյանն աշխատավարձը բարեգործություն կանի և կբնակվի Երևանի իր բնակարանում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը: Այս մասին ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ Սարգսյանը որոշել է իր աշխատավարձը ստանալ եւ բարեգործություն կատարել, սակայն առայժմ հստակ չէ, թե գումարը որ կազմակերպություններին է փոխանցվելու: Նշենք, որ Հայաստանում նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 320 հազար ՀՀ դրամ: Արմեն Սարգսյանը դեսպան աշխատելու տարիներին եւս հրաժարվել էր իր աշխատավարձից: ՀԺ-ի մյուս հարցին՝ Արմեն Սարգսյանն ապրելու է ծառայողական բնակարանո՞ւմ, Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ առայժմ կապրի մայրաքաղաքի իր տանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: