
Եվրոպայի լիգայի ԲԿՄԱ-«Արսենալ» խաղից առաջ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը կհյուրընկալվի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Այս թիմերի առաջին խաղում հաղթել էին «զինագործները» 4:1 հաշվով: «Բանակայիններին» հարկավոր է խոշոր հաշվով հաղթանակ տոնել` առնվազն 3 գնդակ ուղարկելով մրցակից դարպասը, միևնույն ժամանակ անառիկ պահելով սեփականը:
«Զինագործներին» այս խաղում չի օգնի Հենրիխ Մխիթարյանը, ով նախորդ խաղի 60-րդ րոպեին էր վնասվածք ստացել: ԲԿՄԱ-ն ևս կորուստներ ունի:
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-«Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին և մեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին: