Բաժիններ՝

Պերուն խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

Պերուի կառավարությունը որոշել է խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ: Այս մասին հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը` մեղադրելով Իսլամական Հանրապետությանը Մերձավոր Արևելքում «հակամարտությունները սրելու» համար:

«Պերուի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ», – ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը պարզաբանել է, որ այդ քայլը կապված է, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության, Հորմուզի նեղուցում Իրանի գործողությունների, միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքի սահմանափակման, «խաղաղ ցույցերի ճնշման, մամուլի ազատության սահմանափակումների, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության, քաղաքական ընդդիմադիրների ճնշման հետ»։

Պերուի ԱԳՆ-ն միևնույն ժամանակ նշել է, որ Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու որոշումը չի հանգեցնի հյուպատոսական հարաբերությունների խզման

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930