Բաժիններ՝

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1127-ի

Նեպալում՝ Չինաստանի հետ սահմանին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1127-ի: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը։

Նշվում է, որ 911 մարմին դեռ հնարավոր չի եղել նույնականացնել: Միևնույն ժամանակ շարունակվում են 4858 անհետ կորած անձանց որոնումները։

Միևնույն ժամանակ, չինական Xinhua լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Տիբեթի Գիրոնգի նավահանգստի կենտրոնական մասում ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է մի քանի օր տևած շուրջօրյա վերանորոգման աշխատանքներից հետո։ Փրկարարների խոսքով՝ ճանապարհի մյուս կողմում փրկարարական աշխատանքների անցկացման գոտի է հասցվել հումանիտար օգնություն և փրկարարական սարքավորումներ։

Տարածաշրջանային կառավարության վերջին տվյալների համաձայն՝ սահմանային նավահանգստում տեղի ունեցած ցեխահոսքի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 546-ը անհետ կորած է։ Անհետ կորածների թվում է 23 երկրի 261 օտարերկրյա քաղաքացի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930