
ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների գագաթնաժողովը կկայանա երկու Կորեաների սահմանին. աղբյուր

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը ամենայն հավանականությամբ տեղի կունենա երկու Կորեաների սահմանի ապառազմականացված գոտում: Այդ մասի ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը Սեուլում:
«Երկու ղեկավարների հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա ապառազմականացված գոտու արեւմտյան հատվածի Փհանմունջոմ վայրում»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ այդ վայրում գագաթնաժողովի անցկացումը կօգնի փարատել ԿԺԴՀ-ի անհանգստությունը Կիմ Չեն Ընի անվտանգության համար: Դիվանագետը նշել է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի բանակցությունները Փհանմունջոմում կկայանան «շատ մեծ հավանականությամբ»:
«Ներկայում հնչում են հարթակների զանազան տարբերակներ՝ Վլադիվոստոկը, Պեկինը, Փհենյանը: Սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդը բարձրագույն ղեկավար պաշտոնն զբաղեցնելու պահից ի վեր երբեք չի լքել իր երկրի տարածքը եւ հազիվ թե բացառություն անի այս անգամ»,- նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը: