Բաժիններ՝

Մյասնիկյան պողոտայում «Opel»-ը կոտրել է հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր

Այսօր սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել հետիոտնի համար նախատեսված ու տեղադրված լուսակիրը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930