Բաժիններ՝

Վենեսուելայի խորհրդարանն աջակցել է ԱՄՆ-ի հետ նավթային գործարքին

Վենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ նավթային գործարքի կնքմանը: Այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:

«Արտահերթ նստաշրջանի ընթացքում մենք քննարկեցինք երկրի համար կենսական նշանակություն ունեցող թեմաներ. միաձայն հավանություն տվեցինք Գերագույն դատարանի մասին օրենքի մասնակի բարեփոխմանը, աջակցել է Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ էներգետիկ համաձայնագրի կնքման հայտարարմանը», – գրել է նա իր Telegram ալիքում:

Իր հերթին, Telesur հեռուստաալիքը հայտնել է, որ Վենեսուելայի խորհրդարանը չի քննարկել համաձայնագրի տեքստը, որովհետև երկու երկրների կառավարությունները դեռևս չեն ներկայացրել պաշտոնական փաստաթուղթը:

Օգոստոսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է վենեսուելական կողմի հետ գործարքի կնքման մասին, որը նախատեսում է «Վենեսուելայի նավթի ապացուցված պահուստներից ավելի քան 65 միլիարդ բարելի փոխանցում ԱՄՆ-ի վերահսկողությանը»: Բոլիվարյան Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն իր հերթին հայտարարել է, որ համաձայնագիրը կնքվում է 25 տարով և նախատեսում է 17 հանքավայրերի շահագործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930