Գազայի հատվածում պայթյուն է որոտացել Պաղեստինի վարչապետի ավտոշարասյան մոտ
Գազայի հատվածում պայթուցիկ սարք է գործել Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի ավտոշարասյան մոտ, որն ինքը չի տուժել եւ շարունակել է նախանշված երթուղին: Այ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը հղի է պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների միջեւ հարաբերությունների սրմամբ, որոնք երկխոսություն են վարում տասնամյա երկպառակության հաղթահարման եւ պաղեստինյան քաղաքական համակարգի ամբողջականույթան վերականգնման շուրջ:
«Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարչապետի ավտոշարասյունն ընթանում էր Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ-Խանունա քաղաքում: Զոհեր չկան: Ավտոշարասյունը շարունակել է պլանավորված երթուղին»,-ասված է տեղի ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Իյադ ալ Բուզումի հայտարարության մեջ:
Համդալլան, որը միջատարածք է ժամանել Հորդանան գետի Արեւմտյան ափից, տեղական ԶԼՄ-ների տվյալներով, կատարում է այցի ծրագիրը եւ արդեն մասնակցել է ջրամաքրիչ կայանի բացմանը:
Պաղեստինյան ազգային վարչակազմը պատահածը համարել է «վախկոտ հարձակում» եւ դրա պատասխանատվությունը դրել է ՀԱՄԱՍ ընդդիմադիր իսլամիստական շարժման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: