Լայպցիգի հարձակումը պետականորեն հովանավորվող ահաբեկչության հատկանիշներ ուներ. Կալլաս

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակում իր մեջ կրում էր պետականորեն հովանավորվող ահաբեկչության բոլոր հատկանիշները, հայտնում է Reuters-ը:

Գերմանիայի կառավարությունը նախօրեին հայտարարել էր, որ եկել է այն եզրակացության, որ անցյալ ամիս անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձի հետևում կանգնած է Ռուսաստանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ արձագանքել է Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակման համար Ռուսաստանի հասցեին Գերմանիայից հնչող մեղադրանքներին՝ պնդելով, թե դա հիմնականում պայմանավորված է Գերմանիայի ներքաղաքական գործընթացներով։ «Բիզնեսները փակվում են, աշխատատեղերը կորչում են։ Անհասկանալի է, թե ինչու է այս ամենն արվում։ Կա միայն մեկ բացատրություն՝ ագրեսիվ Ռուսաստանին դիմակայելու համար։ Որտե՞ղ են ապացույցները», – ասել է Պուտինը։

Իռլանդիայում Եվրոպայի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հավաքից առաջ Կալլասը նաև ասել է, որ աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ռազմական համալիրին վերաբերող 1600 պատժամիջոցների ցուցակների շուրջ, և գուցե դրանց թիվը դեռ ավելանա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930