
Մոսկվան պատրաստ է միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ներգործման պատասխան միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ, եթե սպառնալիք լինի ռուսական զինվորականների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
«Միեւնույն ժամանակ Դամասկոսում Սիրիայի պաշտպանության նախարարության հիմնարկություններում ու օբյեկտներում գտնվում են ռուս ռազմական խորհրդականներ, Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչներ եւ ռազմական ոստիկանության զինծառայողներ:
Մեր զինծառայողների կյանքին սպառնալիքի դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ներգործման պատասխան միջոցներ կձեռնարկեն ինչպես հրթիռների, այնպես էլ դրանց կրիչների դեմ, որոնք ԱՄՆ-ը կկիրառի»,-հայտարարել է գեներալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: