Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խոշտանգման վկայություններ են

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են, այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

«Առերևույթ ծանր առողջական վիճակում գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավերի պայմաններում տեղափոխելն այլ բան չէ, քան դիտավորություն, և այն ենթակա է իրավական ամենախիստ գնահատականի, քանզի օրենքով թույլատրելի էր համապատասխան քննչական գործողությունն իրականացնել նրա գտնվելու վայրում։

Խիստ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ նման գործողություններն, ըստ հրապարակված տեղեկությունների, կրկնվել են մի քանի անգամ՝ հունիսի 5-ին, հունիսի 7-ին և սեպտեմբերի 1-ին, և ամեն անգան նոր դրվագի շրջանակում։

Դիտավորությամբ անձին ուժեղ ֆիզիկական, հոգեկան տառապանք և ցավ պատճառելը, նրան նվաստացնելու, ընկճելու կամ պատժելու նպատակով նման վերաբերմունք ցուցաբերելը ավելին է, քան անմարդկային վերաբերմունքը, դա խոշտանգում է և չի կարող արդարացվել քրեական հետապնդման որևէ նպատակով։

Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածվել մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի։

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն, իսկ կալանավորումը չի վերացնում բժշկական պատշաճ օգնության և մարդկային վերաբերմունքի իրավունքը, ինչը պետության համար սահմանագիծ է, որը երբեք չպետք է հատվի։

Օրենքի առջև բոլորը հավասար են, սակայն որևէ մեղադրանք չի կարող կանխորոշել անձի մեղավորությունը. այն կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է»,-նշված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930