«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «բիանկոներների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գլխավորելու է ֆրանսիական ՊՍԺ-ն:
Ռուսական ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խոսել է Եվրոպա լիգայի ¼ եզրափակչի մասին, որտեղ ռուսական ակումբը հանդիպելու է Լոնդոնի «Արսենալին»:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը պատրաստ է բանակցել Մադրիդի հետ եւ կարծում է, որ Իսպանիա իր վերադարձը կդառնար երկրում քաղաքական կյանքի նորմալացման եւ ժողովրդավարության վկայությունը:
Այսօր Գյումրու Սախարովի անվան մարդու իրավունքների կենտրոնում ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը և մի խումբ ուսանողներ ասուլիս էին կազմակերպել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոին:
Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է:
ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել, որ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո անցումային ժամանակաշրջանը կկազմի 21 ամիս, այսինքն՝ կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի վերջին:
Այսօր Շիրակի պետական համալսարանի բակում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Մարտի 18-ին, ժամը 15.40-ին, Երևանի Եղվարդի խճուղու թիվ 122/10 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 5 անձի:
Ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկը զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացումն է: Այս մասին մարտի 19-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը նշել է ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
Մարտի 18-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արգել գյուղի Երևանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել ձորակը:
Մարտի 19-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներ 24-րդ փողոցի թիվ 76 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Երևանի ավագանու նիստին լարված մթնոլորտ էր առաջացել: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը «Ելք» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանին և Անի Խաչատրյանին մեղադրեց, որ «համագործակցում են այն իշխանությունների հետ, որ նրանց ամուսնուն և քավորին են սպանել»:
Ռուսաստանի նախագահի ընտրություններն անցել են կազմակերպված ու կանոնակարգված, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատել է բաց ու արդյունավետ:
«Չեմ համարում, որ Զարուհու հակադարձումը կապ ունի այն բանավեճի հետ, որը «Ելքը» և «Երկիր Ծիրանին» ունեն կոնկրետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու վերաբերյալ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
ԱԻՆ աշխատակիցը կասկածվում է 34 հազար դոլարի գողության մեջ:
Մարտի 19-ին, ժամը 14։50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Անկախության 111 հասցեի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրել է նրան, որ Ալիևը հանդես է եկել նոր՝ ավելի մեծ պահանջներով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անդրեյ Սիմոնյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ հոկտեմբերի 27-ի դեպքերին:
Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցեռնը խողովակաշարեր կոչնչացնի եւ կկոնսերվացնի «Թուրքական հոսքի» կարողությունների կրճատման պատճառով (տարեկան 63-ից մինչեւ 31,5 միլիարդ խորանարդ մետր):
ԱՄՆ-ում հայ համայնքն առավել մտահոգ է Հայաստանի խնդիրներով ու ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներով, մինչդեռ նախկինում ավելի կենտրոնացած էին Ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրա: Նման կարծիք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց վերջերս ԱՄՆ այցելած հայ խորհրդարանական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը` նշելով, որ խոսքը կոռուպցիայի մակարդակի մասին է, գործարարների խնդիրների, և այլն:
ՌԴ Կոմկուսից Ռուսաստանի նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը հայտարարել է, որ ճանաչում է Վլադիմիր Պուտինի հաղթանակը, թեեւ ընտրությունները համարում է համաշխարհային ստանդարտներին չհամապատասխանող, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Ես նայում եմ Զարուհուն, զարմացած եմ շատ: Այս աղջիկը լրիվ խելքը գցել է, չեմ հասկանում, թե ինչ է ուզում: Եվ առհասարակ աբսուրդ է այս ամեն ինչը: Մարդիկ, ճիշտ է, պատասխանում են իր հարցերին, բայց, իհարկե, նա հասցրել է նրան, որ մարդիկ այդ ձևով են պատասխանում իրեն»:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել չորս սիրիացիների դեմ, որոնք, հանրակցության կարծիքով, պատասխանատու են Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ քիմիական գրոհների համար: