«Շատ լավ գիտեմ Մխիթարյանի հնարավորությունները: Կանենք ամեն հնարավորը, որպեսզի չեզոքացնենք Հենրիխին». Վիկտոր Գոնչարենկո
Ռուսական ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խոսել է Եվրոպա լիգայի ¼ եզրափակչի մասին, որտեղ ռուսական ակումբը հանդիպելու է Լոնդոնի «Արսենալին»:
– Այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում: Ես շատ հանգիստ եմ վերաբերվում վիճակահանությանը: Այդպես էր և 1/16-ից, և 1/8-ից առաջ: Այստեղ ամեն ինչ պարզ է. դու իմանում ես մրցակցին, պատրաստվում ես խաղին: Ինչո՞ւ գուշակել:
– Համաձա՞յն եք, որ լոնդոնցիներն այս մրցաշրջանում կաղում են: Սա լուրջ շա՞նս է բանակայինների համար:
– Երբեմն թիմի համար ավելի հեշտ է Եվրագավաթում, քան ներքին առաջնությունում: Գուցե Անգլիայում շատերը շատ լավ են պաշտպանվում Վենգերի թիմի հետ խաղերում:
Չեմ կարող ասել, որ ես տեսել եմ լոնդոնցիների խաղերի մեծ մասը՝ հաշվի առնելով իմ շատ ծանրաբեռնված գրաֆիկն ու այն, որ ստիպված էի ուսումնասիրել մյուս մրցակիցներին:
– Անգամ «Արսենալի» ֆուտբոլիստներն են խոսում ինչ-որ ճգնաժամի մասին:
– Անգամ չգիտեմ, թե ինչ ասեմ: Գուցե կան ինչ-ինչ ներքին անհամաձայնություններ, սակայն դրան էլ դժվար է հավատալը:
– Ինչո՞ւ:
– Վենգերը հրաշալի մարզիչ է, և նա դժվար թե նման բան թույլ տա: Հնարավոր է, մենք նորից տեսնում ենք նոր թիմի կառուցում:
Մի մոռացեք, որ թիմից հեռացել են Սանչեսը, Ժիրուն, ու եկել են Մխիթարյանը, Օբամեյանգը: Թիմը փոխվում է: Սկզբնական շրջանում դա ազդում է արդյունքների վրա:
– Հիմա դուք չունե՞ք պատասխանը, թե ինչպես կանգնեցնել, օրինակ, Մխիթարյանին:
– Ինձ շատ է դոր գալիս Մխիթարյան-Օբամեյանգ զույգը, երբ նրանք Ռոյսի հետ խաղում էին «Բորուսիայում»: Տուխելի ժամանակ նրանք հիանալի էին խաղում:
Բաց հիմա նրանք ուրիշ թիմում են: Շատ լավ գիտեմ Մխիթարյանի հնարավորությունները: Կանենք ամեն հնարավորը, որպեսզի չեզոքացնենք Հենրիխին:
– Բերեզուցկի եղբայրներն ու Իգնաշևիչը կարո՞ղ են փակել Մխիթարյանին:
– Հարցը հնչում է այնպես, կարծես մենք կարող ենք փոխարինել նրանց: Եթե Իգնաշևիչն ու Բերեզուցկի եղբայրները խաղան այսպիսի բարձր մակարդակում, ինչպես հիմա, կկարողանան չեզոքացնել Մխիթարյանին: Իմ խնդիրը նրանց ճիշտ ուղղություն ցույց տալն է:
Սիրարփի Աղաբաբյան