Մարտի 18-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ղ.-ն:
Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Մարտի 18-ին, ժամը 1.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում ինքն իրեն ծեծողին դանակով խփել է:
Մարտի 18-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղ տանող ավտոճանապարհին կենցաղային հարցերի շուրջ ծագած տարաձայնության պատճառով վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչ՝ 1975թ. ծնված Ա.Բ-ի և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ՝ 1973թ. ծնված Ա.Ք-ի միջև։
Աննա Նետրեբկոն, Կոստաս Սմորիգինասը, Անջելա Գեորգիուն եւ օպերային այլ աստղեր մարտի 18-ի երեկոյան Լոնդոնում հարգել են իրենց գործընկերոջ եւ բարեկամի՝ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանն արդեն Երևանում է:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անհայտ անձինք «մոլոտովյան կոկտեյլներով» հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան վրա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում (երևանցիներին հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը: Հարցն ընդգրկված էր Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում:
13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանի պատգամավորները մարտի 19-ին հաստատել են ՉԺՀ-ի Պետխորհրդի նոր կազմը:
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը կքննարկի Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության կարգը: Հարցն ընդգրկված է ՀՀ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:
Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում (երևանցիներին հայտնի՝ որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը: Հարցն ընդգրկված է Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակարպության տնօրեն Դիոգո Պինտոն հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացրին կազմակերպության լրատվական ծառայությունից:
Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ իրականացվող հայկական եկեղեցիներն ավանդական գորգերով ապահովելու բարեգործական ծրագրի շրջանակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցիների համար նախատեսված գորգերը պատրաստ կլինեն մինչև հուլիս:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ «Ելքը» մտահոգություններ ունի։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մի քանի անդամներ հաջող են հանդես եկել Խարկովի միջազգային մրցաշարում:
Մոսկվայի դատարանը անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում բնակարան է կալանադրել Մոսկվայում եւ դրամական հաշիվներ՝ 1 մլն ռուբլու չափով, որոնք պատկանում են ռեժիսոր եւ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային:
«Զառան ինձ ցավեցրեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ խոսելով «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթի մասին:
Երանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Երկիր ծիրանի»-ի նախաձեռնությամբ օրակարգում ընդգրկված՝ Վազգեն Սարգսյանի փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանափոխելու հարցին, նշելով դա որպես պատվեր:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Cirque du Soleil կրկեսի ակրոբատը ելույթի ժամանակ ընկել է բարձրությունից եւ մահացու ջարդվածք ստացել:
Մարտի 19-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Այսօրվա Երևանի ավագանու նիստում ընդգրված է Մարտի 1-ի զոհերի հիաշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրելու մասին հարցը: «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Քիչ առաջ մեկնարկել է Երեւանի ավագանու նիստը: Օրակարգում ի թիվս այլ հարցերի, երկու հարց կա, որոնք ներկայացնում է «Երկիր ծիրանի» խմբակցությունը:
Մարտի 19-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հերթափոխի ընդունման հանձնման-ժամանակ պահատանը կից խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ Կ. Վ.-ին:
Միացյալ Նահանգների հետախուզական գերատեսչությունները ոչ պաշտոնական կապ են հաստատել Հյուսիսային Կորեայի հետ, որով հնարավոր է տեղեկատվության փոխանցում:
Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ հունիսի 02-ից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Վաշինգտոնում մարտի 19-ին կկայանա Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը։ Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորած պատվիրակությունը։
«Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ «Ելք»-ը մտահոգություններ ունի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցությունը, արձանագրությունների 99,83 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո, կազմել է 67,47 տոկոս:
Ուղղաթիռը, որում գտնվում էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը եւ փեսան, շտապ Վաշինգտոնի օդանավակայան է վերադարձել այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ խափանվել է շարժիչներից մեկը: