Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում ռազմավարական գործընկեր, դաշնակից երկու պետությունների ղեկավարները երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողականորեն խորացնել ու ամրապնդել միջպետական հարաբերությունները և համագործակցությունը, ինչպես նաև ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ:

ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031