Բաժիններ՝

Վթար Գորիս քաղաքում

Մարտի 19-ին, ժամը 14։50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Անկախության 111 հասցեի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է՝ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 QC 432 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «ՎԱԶ 2106» ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տուժած՝ 1977 թ. ծնված Ս. Ա.-ը տեղափոխվել է Գորիսի ԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս