
«Ալեգրին արդեն մարզում է աշխարհի լավագույն ակումբներից մեկը». Մարոտա

«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «բիանկոներների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գլխավորելու է ֆրանսիական ՊՍԺ-ն:
«Մեր մարզիչը երկարաժամկետ պայմանագիր ունի կնքած ակումբի հետ: Բացի այդ, նա հիասքանչ հարաբերություններ ունի տնօրենների խորհրդի և ղեկավարության հետ: Չէ՞ որ նա արդեն մարզում է «Յուվենթուսը»՝ աշխարհի լավագույն ակումբներից մեկը: Ալեգրին չունի պատճառ այստեղից հեռանալու համար, և նա չի էլ պատրաստվում»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը