Պաղեստինի առաջնորդը «շան որդի» է անվանել ԱՄՆ-ի դեսպանին. Al-Quds
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մարտի 19-ին խիստ քննադատության է ենթարկել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ վիրավորել Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Դեւիդ Ֆրիդմանին: Այս մասին հայտնել է Al-Quds հրատարակությունը:
Ռամալլահ քաղաքում ելույթ ունենալով Պաղեստինի ազատագրման կազմակերպության եւ ՖԱԹՀ շարժման գործադիր կոմիտեների նիստի բացմանը՝ նա քննադատել է Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու, պաղեստինցի գաղթականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի Մերձավորարեւելյան գործակալության բյուջե մուծումը կրճատելու եւ Իսրայելի նորաբնակեցման գործունեությունն օրինական համարելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
«Այդ մասին խոսել է ԱՄՆ-ի ոչ մեկ ներկայացուցիչ եւ առաջիններից մեկը եղել է այդ … Դեւիդ … Ֆրիդմանը, շան որդին, հենց ինքը նորաբնակը, նրա ընտանիքն էլ նորաբնակներից է, իսկ նա նաեւ ԱՄՆ-ի դեսպանն է այստեղ՝ Թել Ավիվում,- ասել է նա:- Ի՞նչ կարելի նրանից սպասել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: