Մշակույթի նախարարության բարձրաստիճան աշխատակիցը 7 անգամ վարկ է վերցրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արտակ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Պարզվում է, որ պաշտոնյան նախորդ տարի անընդհատ վարկեր է վերցրել:

Դրանք իհարկե մեծ թվեր չեն կազմել, բայց Գևորգյանը վարկային ծառայություն իրականացնող կազմակերպության դիմել է առնվազն յոթ անգամ:

Այսպես, նրա 2017 թ. տարեկան եկամուտները կազմել են 11 միլիոն 491 հազար դրամ ու 4 հազար ամերիկյան դոլար: 5 միլիոն 846 հազար դրամը նրա տարեկան աշխատավարձն է, իսկ մնացած ամբողջ գումարը՝ ստացված փոխառություններ՝ վարկեր:

Ընդհանուր առմամբ՝ Գևորգյանը նախորդ տարի 5 միլիոն 645 հազար դրամ ու 4 հազար ԱՄՆ դոլար է վարկով վերցրել: Դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են: Տարեսկզբին հայտարարագրված 2 միլիոն դրամը, 2 հազար դոլարն ու հազար եվրոն տարեվերջին դարձել են 6 միլիոն 500 հազար դրամ, 4 հազար դոլար ու 1500 եվրո»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս