Դեմոկրատներն ու հանրապետականները ԱՄՆ-ի ընթացիկ բյուջեն համաձայեցրել են 1,3 տրլն դոլարի չափով
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները դռնփակ բանակցությունների արդյունքում մարտի 19-ին 2018 ֆինանսական տարվա (սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին) բյուջեի ծախսային հոդվածները համաձայեցրել են 1,3 տրլն դոլարի չափով: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով օրենսդիրների օգնականների շրջանում իր աղբյուրներին:
Նրանց տեղեկությունների համաձայն՝ պաշտոնապես պայմանավորվածության ձեռքբերման մասին կհայտարարվի արդեն մարտի 20-ին, իսկ քվեարկությունը կկայանա մարտի 22-ին: Կողմերը փոխզիջման են հասել բազմաթիվ հարցերի շուրջ: Այսպես, հանրապետականները հասել են պաշտպանական բյուջեի 10 տոկոսով ավելացման, իսկ դեմոկրատները՝ ենթակառուցվածքի արդիականացման, օպիոդային ճգնաժամի հետ կապված պայքարի եւ երկրի լայն շրջանակի ներքին ծրագրերի ֆինանսավորման: Սակայն դեմոկրատները հրաժարվել են պաշտպանել ներգաղթի օրենսդրության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած փոփոխությունները:
ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները պետք է հաստատեն այս տարվա բյուջեն, որպեսզի թույլ չտան կառավարության աշխատանքի կասեցումը: Նրա ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ վերջին բանաձեւի ժամկետը լրանում է մարտի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS