
Որքան է Հայաստանի պետական բյուջեն, և ինչի վրա են ծախսվում միջոցները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ այս տարվա բյուջեն կազմում է 1 միլիարդ 482 միլիոն 17 հազար 853 դրամ: Կառավարության կայքում կարող ենք տեղեկանալ, թե այս գումարից որքանն է արդեն ծախսվել և թե որ ոլորտին որքան գումար է հատկացվել ի սկզբանե: Նախևառաջ նշենք, որ այս տարվա բյուջեից արդեն իսկ ծախսվել է 217 միլիոն 857 հազար 960 դրամ:
Պետբյուջեի մոտ մեկ երրորդը՝ 408 միլիոն 690 հազար դրամը, նախատեսվել է սոցիալական պաշտպանության ծրագրի իրականացման համար: Այս պահին այդ գումարից օգտագործվել է 83 միլիոն դրամից մի փոքր ավելի գումար: Կրթության ոլորտի զարգացման համար 2018 թ. հատկացվել է 127 միլիոն 158 հազար դրամ: Այս գումարից դեռևս կա 105 միլիոն 66 հազարը: Առողջապահական ոլորտի ծախսերը հոգալու համար այս տարի հատկացվել է 84 միլիոն 74 հազար դրամ:
Այս գումարից արդեն իսկ չկա 9 միլիոն 422 հազար դրամը: Առողջապահական ոլորտի ծախսերը բաժանվել են ըստ ենթաոլորտների՝ բժշկական սարքեր, սարքավորումներ և ապրանքներ ձեռք բերելու համար հատկացվել է 4 միլիոն 231 հազար դրամ, հիվանդանոցային ծառայությունների համար՝ 40 միլիոն դրամ, արտահիվանդանոցայինի համար՝ 37 միլիոն դրամ և այլն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: