Առաջիկա 7 տարում առաջնագծում առավելապես պայմանագրայիններ կհերթապահեն. «Ռազմինֆո»
ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրով նախատեսվում է ներդնել «զսպման համակարգ», որն ուղղված կլինի ՀՀ նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, իսկ պատերազմի ժամանակ՝ ՀՀ համար շահավետ պայմաններով ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը:
Նշվում է, որ այս համակարգի համար անհրաժեշտ է որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահությունը, որն ուղղված պետք է լինի.
- հակառակորդի հարձակման նախապատրաստման, դիվերսիոն գործողությունների կամ դրանց փորձի վաղ հայտնաբերմանը և հակազդմանը,
- պետական սահմանների խախտումների արդյունավետ կանխմանը
- հակառակորդին անհրաժեշտության դեպքում անհամաչափ վնաս պատճառելուն,
- զորքերի՝ պլանային պահպանությունից (մարտական հերթապահություն) պաշտպանության անցնելու ապահովմանը
- առաջնագծում զինանձնակազմի կողմից դիտարկման կարողությունների ընդլայմանն ու առավելագույնս անվտանգ մարտական հերթապահության կազմակերպմանը:
Այդ նպատակով նախատեսվում է ԶՈւ-ն համալրել արդիական տեսադիտարկման, հետախուզության, հավաստանշման և կրակային խոցման ու ինժեներական միջոցներով: Նախատեսվում է ավելացնել ՀՀ ԶՈւ հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը:
Ամբողջությամբ՝ «Ռազմինֆո»-յի կայքում: